Պարտավորագիրը համարվու՞մ է փոխառության պայմանագիր

Գագիկ Գ.-ի կողմից տրված պարտավորագրի բովանդակության համաձայն` վերջինս Գոհար Յ.-ից պարտքով վերցրել է 3500 ԱՄՆ դոլար և պարտավորվել է գումարն ամբողջությամբ ետ վերադարձնել մեկ ամսից, սակայն սահմանված ժամկետում չի վերադարձրել:

 

Գոհար Յ.-ն դատաքննությամբ հայտնել է, որ պատասխանողը 1000 ԱՄՆ դոլարը վերադարձրել է:

 

Դատարանը գտավ, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878 հոդվածի 2-րդ կետի` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ և ամբաղջությամբ բավարարեց Գոհար Յ.-ի պահանջը` Գագիկ Գ.-ից բռնագանձելով 2500 ԱՄՆ դոլարին հանարժեք դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով այդ գումարի նկատմամբ տոկոսներ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել