Քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա, քաղաքացու դիմումի համաձայն, տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ:
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է հետևյալ անձանց`
ա) այն անձին, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.
բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին` մահվան ակտի գրառման վերաբերյալ.
գ) ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտի գրառումը, վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է.
դ) այլ անձի, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է սահմանված կարգով տրված լիազորագիր:
Կրկնօրինակ չի տրվում՝
ա) երեխայի ծննդյան վկայականի` այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները.
բ) ամուսնության վկայականի` այն անձանց, որոնց ամուսնությունը դադարել է կամ անվավեր է ճանաչվել:
Վերը նշված նորմի վերլուծությունից հանգում ենք այն եզրակացության, որ բացի օրենքով սահմանված բացառություններից, քաղաքացիական կացության ցանկացած ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ կարող է տրվել ցանկացած անձ, եթե վերջինս ներկայացնում է կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից սահմանված կարգով տրված լիազորագիր:
Աղբյուրը` Իրավաբան.net