Վրաերթի հետևանքով 72-ամյա տղամարդը մահացել է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը ըստ մեղադրանք`Ռուբեն Ն.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ հոկտեմբերի 6-ին, ժ.18:30-ի սահմաններում Երևանյան խճուղիով ընթանալիս, խախտելով ՃԵԿ-ի 65 կետի պահանջները, վրաերթի է ենթարկել 72-ամյա Լյովա Ա.-ին և անզգուշությամբ պատճառել մահ:

 

Իսկ համաձայն ՃԵԿ-ի կանոնների 65-րդ հոդվածի վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:

 

Վերջինիս նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին.

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել