Ձերբակալման ժամկետի սահմանափակումը

Ձերբակալումը անձի նկատմամբ կիրառվող պետական հարկադրանքի տեսակ է, որի ընթացքում անձը գտնվում է արգելանքի տակ, անազատության մեջ և զրկվում է ազատ տեղաշարժվելու իրավունքից:

 

Պետք է իմանալ, որ վարույթն իրականացնող մարմինը չի կարող ձերբակալման հեևանքով անձին անազատության մեջ պահել 72 ժամից ավելի, եթե չկա դատարանի համապատասխան որոշում` որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:

 

Քրեական հետապնդում իրականացնող մարմինը, բավարար հիմքեր ունենալով անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար, նշված ժամկետում կալանավորման հիմքերի առկայության պայմաններում, միջնորդություն է ներկայացնում դատարան՝անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:

 

Դատարանը, կալանավորման հիմքերը բավարար համարելով, կայացնում է որոշում` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, իսկ եթե հիմքերը բավարար չի համարում, մերժում է միջնորդությունը, որի պայմաններում անձը անհապաղ պետք է ազատվի արգելանքից` անկախ նրանից` ձերբակալման ժամկետը լրացել է, թե` ոչ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել