Այսօր` փետրվարի 7-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է`
– դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը, դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը, ուժը կորցրած ճանաչել նշված հարաբերությունները կարգավորող նախկին որոշումը,
– ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթը, տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը,
– տնտեսական գործունեության տեսակների, արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների, ՀՀ զբաղմունքի, աշխատողների մասնագիտության, մասնագիտացման և պաշտոնների, անհատական սպառումն ըստ նպատակի ՀՀ դասակարգիչները, որոնք համապատասխանեցվել են ՀՀ օրենքներին,
– ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտի 2013-2014 թթ. բարեփոխման ժամանակացույցը` հավանություն տալով բարեփոխման ծրագրին։
Աղբյուրը` Իրավաբան.net