Երևանի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստին ավագանու անդամ Ռիփսիմե Առաքելյանը հարց ուղղեց առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին նշելով, որ 2020 թվականի նախատեսված բյուջեում չունեն ներառված տրանսպորտային որևէ բարեփոխման դրույթ:
«Ամիսներ շարունակ լսում ենք հետևյալ մեկնաբանությունները, որ քննարկումներ են գնում գործադիրի հետ և դիմել ենք գործադիր, որոշակի փաթեթենք ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ցանցի ապահովման առումով: Ես ուզում եմ գոնե այսօր հստակ տեղեկատվություն ստանալ»,- նշեց Ռիփսիմե Առաքելյանը:
Ի պատասխան հարցին առաջին փոխքաղաքապետը նշեց. «Աշախատանքները կատարվում են և կարող եմ ասել, որ արդեն երկու օր է ինչ մենք ընդհանուր համաձայնություն ունենք կառավարության հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում