ՀՀ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարում

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ձմեռային զորակոչի ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտու­թյուններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.

ա. ֆիզիկա,

բ. ռադիոֆիզիկա,

գ. ռադիոտեխնիկա,

դ. քիմիա,

ե. թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),

զ. ռոբոտատեխնիկա,

է. ավտոմատ թռչող սարքավորումներ (նաև ԱԹՍ-ներ),

ը. մեքենաշինություն,

թ. սարքաշինություն,

ժ. օպտոէլեկտրոնիկա:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունվարի 11-ը կարող են գրանցվել հղումով:

Տեխնոլոգիական վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակը 3 է:

Մրցույթը կանցկացվի 3 փուլով.

1-ին փուլ՝ տրամաբանական թեստ, 14.01.2020թ., ժամը 11:00-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Մերգելյան) (Երևան, Հակոբ Հակոբյան 3),

Թեստավորման փուլի քննության ուղեցույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

1-ին փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:

2-րդ փուլ՝ մասնագիտական քննություն, 20.01.2020թ., ժամը 11:00-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Մերգելյան) (Երևան, Հակոբ Հակոբյան 3),

2-րդ փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:

3-րդ փուլ՝ հարցազրուց, 24.01.2020թ., ժամը 11:00-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Մերգելյան) (Երևան, Հակոբ Հակոբյան 3),

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 29 46 00, +374 91 40 42 33 (9:00-18:00, երկ-շբթ):

Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապա­տաս­խան բարձ­րագույն կրթության ավարտական վկայականի պատճենը կամ, եթե առկա չէ ավարտական վկա­յականը՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի) վերաբերյալ տեղեկանք:

Մրցույթի անցկացման կարգին կարող եք մանրամասն ծանոթանալ ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018թ. N8-Ն հրամանի (փոփոխություններ՝ 12.12.19 N 12-Ն) 7-րդ հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել