«Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա հարձակվողը ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13-ի սահմաններում, որպես լրագրող, գնացել է Հովտաշատ գյուղի ձկնաբուծարաններից մեկը՝ կատարելու իր մասնագիտական գործունեությունը, սակայն երբ մտել է ձկնաբուծարան, իրեն է մոտեցել մի քաղաքացի և խոչընդոտել իր աշխատանքը, այնուհետև իրեն և օպերատորին են մոտեցել այլ անձինք ու քաշքշել են իրենց, որի ընթացքում վնասվել է «Սոնի» տեսախցիկի լուսավորության սարքը:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում, դեկտեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Հովտաշատ գյուղի 53-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել