Երևանի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստի ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի և եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը ներկայացրեց Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը:
Նախատեսվում է սահմանել հիմնական շենքերի և շինությունների համար` մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ:
Չնախատեսված Շենքերի և շինությունների համար` – 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամ, – 500-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ, – 1000-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ դրամ, – 3000-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 700000 /յոթ հարյուր հազար/ դրամ:
Ոչ հիմնական շենքերի և շինությունների համար` – մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 21000 /քսանմեկ հազար/ դրամ, – 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 35000 /երեսունհինգ հազար/ դրամ: