Դավթաշենի կամուրջի լուսատուները կփոխարինվեն արդի լուսադիոդային լուսատուներով․ աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Արդյունքում՝ ավելի քան երեք անգամ կնվազի էլեկտրաէներգիայի սպառումը, դրան զուգահեռ կբարելավվի լուսավորության որակը։ Սրանով մեկնարկում է Դավթաշենում լուսատուների փոխարինումը լեդ լուսատուներով: