Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը: