Երևանի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ներողություն խնդրեց գործընկերներից, նշելով.
«Գիտեք, որ քննարկվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իմ հետ կանչման հարցը, որը այս շաբաթ հանգուցալուծվեց: Ես շարունակելու եմ իմ աշխատանքը այստեղ: Քանի որ բանավեճերը և քննարկումները անցել էին հրապարակային դաշտ և՛ ես, և՛ իմ «Լույս» խմբակցության գործընկերները քննարկում էինք իրականացրել հրապարակային ֆորմատով, ես ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն, բոլոր այն հնարավոր ձևակերպումների համար, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
Մանարամասները՝ տեսանյութում