Խնդրում ենք ներողամիտ լինել անհարմարության համար. քաղաքապետի խոսնակ

Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնա անցման մատչելիության խնդրից դժգոհողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք, հնարավոր չի եղել կամրջի ներառականության հարցը պատշաճ ձեւով լուծելը. մետաղական ժամանակավոր կոնստրուկցիայի առանձնահատկությունը, ինչպես նաեւ ժամանակի սղությունը, բարդացրել են սայլակով տեղաշարժվող անձանց համար վերելակի տեղադրման հարցը, իսկ բարձրության անկյան մեծությունը անհնար է դարձնում թեքահարթակների գոյությունը:

Այս պահի դրությամբ խնդրի վերաբերյալ կարող եմ հայտնել, որ տեղում հերթապահություն անող ՃՈ կարգախմբերը եւ պարեկային ծառայություն անցկացնող ոստիկանները պատրաստակամ են՝ բոլոր սայլակ օգտագործող մարդկանց, այդ թվում՝ մանկասայլաով ծնողներին օգնել ճանապարհն անցնելու հարցում:

Խնդրում ենք ներողամիտ լինել անհարմարության համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել