Դիլիջանում կրակոցներ են հնչել, երիտասարդ է սպանվել. ոստիկանություն

Դիլիջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ երիտասարդ մահացել է։ Իրավաբան․net-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ ստացել է ժամը 21։00-ին։

«Այսօր «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 32 ամյա տղամարդը, որը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է»,-ասաց նա։

Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել