Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Էս բա թաթիկներ չե՞ք կտրում ու փռեք ասֆալտին
Այսօր Հովտաշեն համայնքի մի խումբ բնակիչներ, բեսպրեդելի և «նյուհեղափոխական» ժանրի բոլոր կանոններին համաձայն, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, իրացնելով իրենց տեղային նշանակության ընդվզումը, «սարանչայի» նման հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի վրա, հարվածել, վնասել տեխնիկան՝ ողջ «օպերացիան» ուղեկցելով էկզոտիկ հայհոյանքներով։
Լրագրողն ու օպերատորն էլ ընդամենը իրենց գործն էին անում՝ նկարում էին «հովտաշենգեյթը»։
Չմոռանամ հիշեցնել, որ ամեն օր, ճիշտ դոզավորված լայվերով, մեզ՝ հպարտներիս, հիշեցնում են, որ ազատ մամուլը մեր ձեռքբերումն է ու մամուլին հաստատ ասֆալտին չեն փռելու։
Հիմա, ընդամենը մինուճար մի հարց՝ բա լրագրողի ու օպերատորի վրա «սարանչայի» նման հարձակված հրոսակի թաթիկները կտրող չի լինելո՞ւ։
Կամ՝ գոնե ասֆալտին փռելու»,-գրել է նա։
Տեսանյութը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության