Երթևեկության անվտանգության նկատառումով 2019թ. դեկտեմբերի 25-ից մայրաքաղաքի ևս 5 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.
Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
-Ռուբինյանց փողոց՝ հ.19,
-Կորյունի փողոց՝ Նալբանդյան հ.59,
-Դավիթ Բեկի փողոց՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից հատված,
-Թբիլիսյան խճուղի՝ հ.43/8,
-Մարգարյան փողոց՝ հ.14 և հ.29/3:
Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներ: Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:


