Այրվածքաբանության ազգային կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ այրվածքաբանության ազգային կենտրոնին կից տարածքում կառուցված ուղղաթիռահարթակը պատրաստ է շահագործման:
«Այրվածքաբանության ազգային կենտրոնին կից տարածքում կառուցված ուղղաթիռահարթակը պատրաստ է շահագործման:
Հաշվի առնելով կենտրոնի ստրատեգիական նշանակությունը` ձեռնամուխ ենք եղել Երևանի բուժհաստատություններում թվով երկրորդ ուղղաթիռային թռիչքահարթակը կառուցել: Այսուհետ մեր և Աջափնյակի մյուս բժշկական կենտրոնները ավելի սեղմ ժամկետում կկարողանան ընդունել պացիենտներին»: