Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածքը:
Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են լինել ազատ մաքսային պահեստներ և ազատ տնտեսական գոտիներ, որոնց տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս գտնվող տարածքներ:
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների սահմանագծերը համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը:
Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ:
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են`
ա) վերադաս մաքսային մարմինը.
բ) վերադաս մաքսային մարմնի մաքսատները, այդ թվում՝ տարածաշրջանային և մասնագիտացված.
գ) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը, այդ թվում՝ սահմանային և մասնագիտացված:
Աղբյուրը`Իրավաբան.net