Կսահմանվի վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման իրականացման կարգը

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախատեսվում է սահմանել վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը:

Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հարկային մարմինը կհաստատի հսկիչ նշանի նմուշը և այն հաստատելուց հետո 90 օրվա ընթացքում կապահովի հսկիչ նշանների տպագրությունը և էլեկտրոնային գրան­ցում­ների կատարման համակարգի գործարկումը: Էլեկտրոնային գրանցումների կատարման համակարգի գործարկման և համակարգից օգտվելու ուղեցույցը հարկային մարմինը կտեղադրի իր պաշտոնական կայք էջում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով կսահմանվեն նաև հսկիչ նշանների ստացման, դրանց փակցման, էլեկտրոնային եղանակով հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում համապատասխան գրանցումներ կատարելու և չօգտագործված կամ վնասված հսկիչ նշանները հարկային մարմին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել