Զորամասի լվացարանում վիճաբանել են

Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Սերգեյ Օ.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով զինվորական ծառայության մեջ, ՀՀ ՊՆ X զորամասում, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13 հոդվածի պահանջները, 2012 թ սեպտեմբերի 29-ին` ժամը 22.30-ի սահմաններում, զորանոցի լվացարանում վիճաբանել է նույն վաշտի կուրսանտ Գերասիմ Բ.-ի հետ` բռնություն գործադրելով դիտավորությամբ հարվածել է նրան` պատճառելքվ թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

 

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել