Օծանելիքի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունը տուգանվել է

Երևանի Տիգրան Մեծի 51 շ. 66 հասցեում գտնվող «ԿԱՏՐԵՆ» ՍՊԸ-ում, որն զբաղվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելերից ապրանքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքների ներմուծմամբ և իրացմամբ, ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ կողմից իրականացվել են ստուգումներ: Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։

Ստուգումների ընթացքում պարզվել է, որ որոշ ապրանքատեսակներ իրացվում են համապատասխան տեխկանոնակարգերի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ իրացումն իրականացվում է առանց համապատասխանության հավաստման փաստաթղթերի առկայության:

Տնտեսվարողը, հայտնաբերված խախտման համար, ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ստուգման արդյունքում՝ հայտնաբերված խախտումը վերացվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել