Բարձրագույն դատական խորհրդի դեկտեմբերի 23-ի որոշմամբ՝ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով դատական դեպարտամենտին հատկացվել է 15 282 440 (տասնհինգ միլիոն երկու հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ, այդ թվում՝
1) փոստային ծառայությունների ձեռքբերման նպատակով «Կապի ծառայություններ» /421400/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 13 000 000 (տասներեք միլիոն) ՀՀ դրամ.
2) Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի էլեկտրական մալուխի վերանորոգման նպատակով «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /423900/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 180 000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ.
3) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրի վարչական շենքի կաթսայի ձեռքբերման նպատակով «Վարչական սարքավորումներ» /512200/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 1 900 000 (մեկ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ.
4) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի օդափոխիչի շարժիչի ձեռքբերման նպատակով «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» /425200/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 202 440 (երկու հարյուր երկու հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ: