ՀՖՖ-ում կայացան ֆեդերացիայի նոր նախագահի, Գործկոմի անդամների ընտրությունները: Փակ քվեարկությամբ ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
Նա ստացավ 13 ձայն, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։ 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր։
Մելիքբեկյանը ՀՖՖ 6-րդ նախագահն է, նա փոխարինում է Արթուր Վանեցյանին: