Ազգային ժողովի պաշտոնական կայքէձում տեղադրված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահները և ԱԺ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով՝ 2 անգամ, 30%-ի և 20%-ի չափով մեկ անգամ:
1. Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը կարգադրել է ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատակիցների խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Դեկտեմբերի 12-ին Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորները, Աշխատակազմում պետական ծառայողները եւ աշխատակազմի մի շարք աշխատողներ, համաձայն կից հավելվածի, խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով:
3. 4 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, ամսական պաշտոնային դրույքի 20%-ի չափով Ազգային ժողովի նույն կազմը, համաձայն նույնաբովանդակ հավելվածի, խրախուսվել է ԱԺ նախագահի տեղակալ, նախագահի պաշտոնակատար Լենա Նազարյանի կարգադրությամբ:
4. Նույն օրը՝ դեկտեմբերի 16-ին, Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ Լենա Նազարյանը կարգադրել է աշխատավարձի 100%-ի չափով պարգևատրել դարձյալ նույն անձնակազմին: