«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Վահե Մելոյանը 113 օր է հացադուլ է հայտարարել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ Վահե Մելոյանը մեղադրվում է ավազակային հարձակում կատարելու համար: Այս գործով հերթական դատական նիստը նախատեսված է 2020-ի հունվարի 14-ին: Ավազակային հարձակման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին դեկտեմբերի 26-ին:
Մելոյանը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 2-ին, նոյեմբերի 1-ից տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց։
Նոնա Նավիկյանի խոսքով՝ վերջինս բողոքում է իր քրեական գործից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: