Նախագահը Գոհար Վարդանյանին հետմահու պարգևատրել է Պատվո շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 13-ին նոր հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար Գոհար Լևոնի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով»,- նշված է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել