Մեր ուժը հակառակորդի համար լինելու է ավելի մահաբեր․ Դավիթ Տոնոյան

Անցնող 2019-ը ՀՀ պաշտպանության նախարարության համար հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ հոլովակում հայտնել է Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով, որ բարելավել է զինծառայողների սննդի որակը և համալրել Զինված ուժերի սպառազինությունը:

«Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը հակառակորդի համար լինելու է ավելի մահաբեր»,-ասել է պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով զինծառայողների սննդի որակի բարելավմանը՝ նախարարը նշել է, որ այժմ զինծառայողներին մատուցվում է բարձրորակ և բազմատեսակ սնունդ:

«Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,- ասում է նախարարը:

https://www.facebook.com/armgovernment/videos/817142222048481/?v=817142222048481

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել