Ուզում եմ նախկին գործընկերոջս՝ Տիգրան Ավինյանին տեղեկացնել, որ իրեն, մեղմ ասած, ճիշտը չեն ասել. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է դեկտեմբերի 25-ին սպասվող հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկին, որի մասին նա նշում է․

«Հրատապության կարգով օրակարգ եկած և օրակարգից երկրորդ անգամ հանված նախագծի մասին․ Ըստ նախագծի 40 տարով վարձակալության պետք է հանձնվի համայնքային ավելի քան 10․000 քմ հողատարածք։ Խոսքը գնում է Շենգավիթի համալիր մարզադպրոցի մանկապատանեկան համալիրի մասին։ «Եր-վան Սպորտ Հաուս» ՍՊԸ-ն դիմել է այս տարածքի համար և նեդրումային ծրագիրն ընդամենը 406 մլն է, իսկ վարձակալությունն ամսական շուրջ 2․6 մլն դրամ։

​Ընդ որում, փաստաթղթերի փաթեթին կցված է նաև դիմում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, ըստ էության, միջնորդագիր, որով պրն․ Ավինյանը դիմում է 2 տարով վարձավճարից ազատելու համար, որովհետև ներդրողը խոստացել է 1․2 մլն դոլլարի ներդրում անել, որը համարժեք է 575 մլն դրամի։

Ուզում եմ նախկին գործընկերոջս, պրն Ավինյանին տեղեկացնել, որ իրեն, մեղմ ասած, ճիշտը չեն ասել։ Ներդրումը ոչ թե 575 մլն է, այլ ընդամենը 406 մլն։

Նախորդ ավագանու նիստից առաջ այս հարցը քննարկեցինք գլխադասային հանձնաժողովում, այնուհետև քաղաքապետի կողմից հանվեց օրակարգից։

​Անցավ մեկ շաբաթ և հարցը հրատապության կարգով բերվեց օրակարգ՝ չենթարկվելով որևէ փոփոխության։

​Հանձնաժողովի նիտի ժամանակ առաջարկեցի տվյալ ահռելի հողատարածքի համար հայտարարել վաձակալության մրցույթ, որովհետև վստահ եմ՝ 1 քմ-ի համար ընդամենը 252 դրամը լավագույն գինը չէ, այն էլ 40 տարով։ Սա ուղղակիորեն անթույլատրելի է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել