Հայը հային տեղափոխել է Թուրքիա և սեռական շահագործման ենթարկել

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը ըստ մեղադրանքի`Արթուր Խ.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծանոթանալով Գայանե Ս.-ի հետ, տեղեկանալով նրա թափառական ապրելակերպին, վերջինիս սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, նրա նկատմամբ հսկողություն սահմանելով, հետագայում նաև Գայանե Ս.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով մինչև 2006թ. հունվար ամիսը դրել և պահել է սեռական շահագործման մեջ` տիրապետելով նրա վաստակած գումարները և դրանք տնօրինելով անձնական կարիքների համար:

 

Այնուհետև, շարունակելով հանցավոր գործունեությունը, նախնական համաձայնության գալով կավատությամբ զբաղվող ոմն Տանյայի հետ` Գայանե Ս.-ին տեղափոխել է Թուրքիա, և չորս ամիս նրան դրել և պահել է սեռական շահագործման մեջ:

 

Ավելին, Գայանե Ս.-ից շորթմամբ հափշտակել է իր կողմից պահանջված 200 ԱՄՆ դոլարի համարժեք 80 000 ՀՀ դրամը:

 

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել