Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որևդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա, դատարանը մերժել է քննչական կոմիտեի միջնորդությունը վերջինիս կալանավորելու վերաբերյալ: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին նույն քրեական գործի շրջանակներում դատարանն բավարարել է Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: