Վճարվող աշխատավարձի չափը չպետք է պակաս լինի 55 000 ՀՀ դրամից

Եթե աշխատողը լրիվ դրույքաչափով է աշխատում, ապա, համաձայն «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի, եկամտային հարկի և սոցիալական վճարի գանձումից հետո վճարվող աշխատավարձի չափը չպետք է պակաս լինի 55 000 ՀՀ դրամից:

Եկամտային հարկի հաշվարկը կատարվում է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ դրույքաչափերով`

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՄՍԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
Մինչև 150 000 դրամը ներառյալ 23 %
150 000 – 2 000 000 դրամը ներառյալ 34 500 դրամին գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28%-ը
2 000 000 դրամից ավելի 552 500 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%-ը

 

Սոցիալական վճարի հաշվարկը կատարվում է 2014 թվականի հունիսի 21-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված հետևյալ դրույքաչափերով`

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ

 ՄԻՆՉԵՎ 2020 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ը*

Մինչև 500 000 դրամ Աշխատավարձի 5%-ը
500 000 դրամից ավելի 25 000 դրամ

Զուտ եկամուտը հաշվարկվում է` անվանական աշխատավարձից հանելով եկամտային հարկի և սոցիալական վճարի գումարը:

* Սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է աշխատավարձի 2,5 %-ը: Սկսած 2020 թվականի հուլիսի 1-ից, եթե աշխատավարձի չափը գերազանցում է 500 000 դրամը, ապա սոցիալական վճարի չափը հաշվարկվում է աշխատավարձի 10 տոկոսի և 12,500 դրամի տարբերության չափով:

Օրենքով սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ՝ մինչև 2020 թվականը՝ 500 000 դրամ, սկսած 2020 թվականից՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը (մինչև 2020 թվականը` սոցիալական վճարի ամսական գումարը չի կարող գերազանցել 12,500 դրամը):

Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից, ապա սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը գերազանցող գումարներից գործատուի (հարկային գործակալի) կողմից հաշվարկված և փոխանցված (գանձված) գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերադարձվում են անձին:

Եկամտային հարկի հաշվիչը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել