Դեկտեմբերի 31-ի համերգը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկը՝մինչև հունվարի 1-ը՝ ժամը 08։00-ն։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
Ս.թ. դեկտեմբերի 31–ին` ժամը 17:00-ից մինչև հունվարի 1-ը՝ ժամը 06:00-ն կփակվեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։
Սուրբծննդյան համերգը կազմակերպելու նպատակով 2020թ. հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև 24:00-ն։