Սևանում ընտանիք է թունավորվել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Դեկտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սևանի Էներգետիկների փողոցի մի տան երեք բնակիչ։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը տեղադրված գազի ջեռուցման վառարանի ծխատար խողովակից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել