29-ամյա վարորդը մեքենայից ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել և հեռացել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի ճանապարհին մեքենայից կրակել են օդ և հեռացել:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Էրեբունու փողոցում ծագած վիճաբանության ժամանակ «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մեքենայիից ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ և հեռացել:

Էրեբունու քրեական հետախույզների և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, 29-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Նա ներկայացրել է «ՊՄՌ» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել