Թոշակառուները կկարողանան տարեկան մեկ անգամ, անվճար ստանալ կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 7-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ, անվճար, մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված` նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին նրան տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և մասնակցին ներկայացնելու կարգը։

Հրամանով հաստատվել է նաև տեղեկատվությունը մասնակցին ներկայացնելու ձևը, դիմելու կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը։

Հրամանն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 17-ին։

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ, ԱՆՎՃԱՐ, ՄԱՍՆԱԿՑԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ` ՆԱԽՈՐԴ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՐԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգը սահմանում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն` մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարին մեկ անգամ, անվճար, մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված` նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին նրան տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և մասնակցին ներկայացնելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն օրենքում կիրառվող նշանակությունները:

3. Մասնակիցների ռեեստրը վարողը տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցին ներկայացնում է կենսաթոշակային հաշվի մասին հետևյալ տեղեկատվությունը`

1) կենսաթոշակային հաշիվը, այն բացելու օրը, ամիսը, տարեթիվը և հաշվետու տարին.

2) մասնակցի անձնական և կոնտակտային տվյալները՝ անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

3) մասնակիցների ռեեստրը վարողի կոնտակտային տվյալները` մասնակիցների ռեեստրը վարողի գտնվելու վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) ամփոփ տեղեկատվություն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (այսուհետ` ֆոնդ), ֆոնդի կառավարչի, ֆոնդի տարեկան եկամտաբերության, հաշվետու տարվա վերջի դրությամբ մասնակցի կենսաթոշակային հաշվի մնացորդի և հաշվետու տարվա ընթացքում մասնակցի կուտակումների վերաբերյալ.

5) հաշվետու տարվա ընթացքում կատարված սոցիալական վճարի չափը (ըստ հաշվետու տարվա ամիսների կամ տարեկան` կախված սոցիալական վճարներ կատարելու` օրենքով սահմանված ժամկետներից) և այն կատարող գործատուի անվանումը, մասնակցի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված կուտակային հատկացման չափը, մասնակցի օգտին վճարված տույժի չափը, կուտակային հատկացման գումարը մասնակցի կենսաթոշակային հաշվին մուտք լինելու օրը, ամիսը, տարեթիվը և այն ամիսն ու տարեթիվը, որի համար կատարվել է կուտակային հատկացումը, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանի համար կատարված կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված փայերը թողարկող ֆոնդի անվանումը և տեսակը` ըստ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի.

6) հաշվետու տարվա սկզբի և վերջի դրությամբ մասնակցի հաշվում առկա` ֆոնդի (ֆոնդերի) փայերի քանակը, յուրաքանչյուր ֆոնդի փայի արժեքը և փայերի ընդհանուր արժեքը, յուրաքանչյուր ֆոնդի տարեկան եկամտաբերությունը.

7) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդի (ֆոնդերի) փայերի հետ կապված գործարքները (փայերի ձեռքբերումը, փոխանակումը կամ մարումը), այդ թվում`

ա. ֆոնդի անվանումը, որի փայերը ձեռք են բերվել կամ մարվել են հաշվետու տարվա ընթացքում, և տեսակը` ըստ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,

բ. գործարքի կատարման օրը, ամիսը, տարեթիվը,

գ. գործարքի տեսակը,

դ. գործարքի կատարման հիմքը,

ե. յուրաքանչյուր ֆոնդի փայի գործարքի գինը (գործարքի միջնորդավճարի և փայի արժեքի հանրագումարը), փայերի քանակը, ինչպես նաև յուրաքանչյուր գործարքի ընդհանուր գումարը,

զ. յուրաքանչյուր գործարքի համար գանձված վճարը:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը մասնակցին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 156-Ն հրամանի N 2 հավելվածով հաստատված աղյուսակների տեսքով, ընդ որում, մասնակցին տրամադրվում են նաև այդ աղյուսակներում կիրառված առանձին հասկացությունների վերաբերյալ բացատրությունները:

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն առաջին անգամ մասնակցին ներկայացվում է էլեկտրոնային եղանակով կամ թղթային տարբերակով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված ձևի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում նշված` տեղեկատվությունն ստանալու նախընտրելի միջոցը (փոստով կամ էլեկտրոնային փոստով) և կոնտակտային տվյալները` էլեկտրոնային փոստի հասցեն կամ բնակության վայրի հասցեն: Ընդ որում, եթե դիմումում առկա չէ նշում տեղեկատվությունն ստանալու նախընտրելի միջոցի վերաբերյալ, ապա տեղեկատվությունը ներկայացվում է թղթային տարբերակով:

6. Երկրորդ անգամ և հետագայում սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով ստանալու համար մասնակիցը յուրաքանչյուր անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 156-Ն հրամանի N 3 հավելվածով հաստատված կարգով և դիմումի ձևով մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման (տեղեկատվության ստացման տարբերակի ընտրության կամ տեղեկատվության ստացման վերականգնման) մասին դիմում:

7. Եթե մասնակիցը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող որևէ դիմումում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու համար ընտրել է էլեկտրոնային եղանակը, ապա սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն առաջին անգամ և հետագայում մասնակցին ներկայացվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

8. Եթե մասնակիցը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացրել է տեղեկատվության ստացման դադարեցման դիմում, ապա սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը նրան կտրամադրվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 156-Ն հրամանի N 3 հավելվածով հաստատված կարգով և դիմումի ձևով մասնակիցների ռեեստրը վարողին կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման (տեղեկատվության ստացման տարբերակի ընտրության կամ տեղեկատվության ստացման վերականգնման) մասին դիմում ներկայացնելուց հետո:

9. Եթե մասնակիցը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով ստանալու համար մասնակիցների ռեեստրը վարողին դիմում չի ներկայացրել, ապա տեղեկատվությունը տրամադրվում է մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում կարող է ներկայացվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ մասնակցի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (առկայության դեպքում):

10. Եթե սոցիալական վճար կատարող անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն առաջին անգամ ներկայացվում է մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Եթե բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով (կամ առկա չէ լիարժեք հասցե), ապա սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում:

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2019 թ. նոյեմբերի 7-ի

N 156-Ն հրամանի

Համաձայնեցված է

ՀՀ Կենտրոնական բանկի հետ

—– —————–

2019 թվական

ՁԵՎ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ, ԱՆՎՃԱՐ, ՄԱՍՆԱԿՑԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ` ՆԱԽՈՐԴ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Ձև

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԱՍԻՆ

 Հարցերի դեպքում՝

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա

Հասցեն՝              , հեռ.՝             , կայք՝

1. ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

1. Անուն, ազգանուն

2. Ծննդյան ամսաթիվ

3. Հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար

4. Հասցե

5. Էլեկտրոնային փոստի հասցե

6. Կենսաթոշակային հաշիվ

7. Կենսաթոշակային հաշվի բացման ամսաթիվ

8. Հաշվետու տարի

Անձնական տվյալներում սխալներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անձնական տվյալները փոփոխելու մասին դիմում՝ այցելելով հաշվի օպերատորներին կամ մուտք գործելով www.epension.am կայքի Իմ հաշիվը հավելված:
Այցելեք www.epension.am Ձեր հաշիվը On-line կառավարելու համար: Հաշվի օպերատորների ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով www.cda.am կայքը:

2. ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ձեր Ֆոնդը
Ձեր Ֆոնդի կառավարիչը
Ձեր Ֆոնդի տարեկան եկամտաբերությունը9

%

Ձեր հաշվի մնացորդը տարվա վերջի դրությամբ կազմել է

դրամ

Հաշվետու տարվա ընթացքում կուտակումները կազմել են (1+2+3)

դրամ

Մասնակից

Պետություն

Եկամուտ

(1)

(2)

(3)

3. ՁԵՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

Մուտք հաշվին

Ամիսը, որի համար կատարվել է հատկացում

Հատկացում (դրամ)

Գործատու

Գործատուի կողմից վճարված տույժ3

(դրամ)

Ընդամենը հատկացումներ

 (դրամ)

Ֆոնդ

Մասնակից

Պետություն

(1)

(2)

(3)

(4)

(5)

(6)

(3+4+6)

(8)

Ընդամենը

4. ՁԵՐ ՖՈՆԴԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ֆոնդ

Փայերի4 քանակ (հատ)

1 փայի արժեք5 (դրամ)

Փայերի ընդհանուր արժեք (դրամ)

Ֆոնդի տարեկան եկամտաբերություն9

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Նախորդ տարի

Հաշվետու տարի

(1)

(2)

(3)

(4)

(5)

(2*4)

(3*5)

(8)

(9)

%

%

Ընդամենը

5. ՓԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

Ֆոնդ

Ամսաթիվ

Գործարքի տեսակ6

Գործարքի հիմք7

Գործարքի գին
(դրամ)

Գործարքի միջնորդավճար8
(դրամ)

Փայի արժեք
(դրամ)

Փայերի քանակ (հատ)

Գործարքի գումար (դրամ)

ՈՐՈՇ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. ՖՈՆԴ՝ ֆոնդի անվանում և տեսակ, որի փայերը ձեռք են բերվել տվյալ տարվա համար կատարված կուտակային հատկացման գումարով: Դրանք են՝

Ներմուծեք նկարագրությունը_20819

2. ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ՝ Ձեր կամ ծրագրի միջոցով ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ, որն իրականացնում է կենսաթոշակային ֆոնդի կառավարում: Ներկայումս գործում են երկու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ`

Ներմուծեք նկարագրությունը_20820

3. ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՏՈՒՅԺ` գումար, որը Օրենքի համաձայն վճարում է գործատուն Ձեր համար ժամանակին չմուծված կուտակային հատկացման գումարի 0.075 %-ի չափով: Այդ գումարը ավելանում է Ձեր հաշվին:

4. ՖՈՆԴԻ ՓԱՅ` կենսաթոշակային ֆոնդին կատարված հատկացումների հաշվին ձեռք բերված փայեր: Օրինակ` եթե հատկացումների մեծությունը 15 000 դրամ է, իսկ 1 փայի արժեքը 1500 դրամ, ապա Դուք ձեռք կբերեք 10 փայ:

5. ՓԱՅԻ ԱՐԺԵՔ՝ Ձեր համար ձեռք բերված կամ մարված մեկ փայի արժեքը.

 Ֆոնդի Ակտիվներ-Ֆոնդի Պարտավորություններ
ՓԱՅԻ ԱՐԺԵՔ = ____________________________________________
Ֆոնդի Փայերի Քանակ

6. ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿ` կենսաթոշակային հաշվով կատարված գործարքները լինում են երկու տեսակ՝ փայերի ձեռքբերում և փայերի մարում:

7. ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՔ` փայերի ձեռքբերումը կամ մարումը կատարվում է տարբեր հիմքերով: Օրինակ` փայերի ձեռքբերման գործարքի համար հիմք կարող է հանդիսանալ կուտակային հատկացումը: Փայերի մարման հիմք կարող է հանդիսանալ օրինակ հաշմանդամությունը:

8. ԳՈՐԾԱՐՔԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐ՝ միջնորդավճար, որը գանձվում է միայն ժառանգության ստացման (ժառանգած գումարի 2%) և մասնակցի կողմից տարվա ընթացքում 1-ից ավելի անգամ կառավարչի փոփոխություն կատարելու (փոխանցվող գումարի 1%) դեպքում:

9. ՖՈՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ներմուծեք նկարագրությունը_20821

ՓՀԱ0-ն հաշվարկվող ժամանակահատվածի առաջին օրվան նախորդող առաջին աշխատանքային օրվա համար հաշվարկված փայի արժեքն է,

ՓՀԱ1-ը հաշվարկվող ժամանակահատվածի վերջին օրվա համար հաշվարկված փայի արժեքն է:»:

Հավելված N 3

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2019 թ. նոյեմբերի 7-ի

N 156-Ն հրամանի

Համաձայնեցված է

ՀՀ Կենտրոնական բանկի հետ

—– —————–

2019 թվական

ԿԱՐԳԸ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՄԱՍՆԱԿՑԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ` ՆԱԽՈՐԴ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Մասնակիցը կարող է իր կենսաթոշակային հաշվում արտացոլված` նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվության ստացման տարբերակն առաջին տարվա և դրան հաջորդող տարիների համար ընտրել, տեղեկատվության ստացումը դադարեցնել, ինչպես նաև տեղեկատվության ստացումը վերականգնել մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացրած` կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմումի միջոցով (այսուհետ` դիմում)` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի:

2. Մասնակիցը դիմումը մասնակիցների ռեեստրը վարողին կարող է ներկայացնել հաշվի օպերատորի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի միջոցով:

3. Մասնակիցը դիմումը հաշվի օպերատորին կարող է ներկայացնել անձամբ կամ այլ անձի միջոցով: Դիմումը լիազորված անձի միջոցով հաշվի օպերատորին ներկայացնելու դեպքում լիազորված անձը հաշվի օպերատորին դիմումի հետ ներկայացնում է նաև դիմումը ներկայացնելու համար լիազորված լինելու փաստը հավաստող լիազորագիր, որում նշված կլինեն մասնակցի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, լիազորված անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, լիազորագիրը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

4. Տվյալ տարվա համար կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման և տեղեկատվության ստացման վերականգնման համար մասնակիցը պարտավոր է դիմումը ներկայացնել մինչև այդ տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը:

5. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված դիմումը ներկայացվում է` համաձայն ձևի:

Մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացրած` կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմումի ձև

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ

Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

1. հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

2. անունը

3. ազգանունը

4. ծննդյան ամսաթիվը

5. սեռը

6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը

7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը

8. քաղաքացիությունը

9. կենսական շահերի կենտրոնը

10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համարը

11. ՀՎՀՀ-ն

Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑԸ

12. ստացման եղանակը

13. լեզուն

12.1. փոստով

12.2. էլեկտրոնային
փոստով

13.1. հայերեն

13.2. ռուսերեն

13.3. անգլերեն

Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

14. փոստային ինդեքսը

15. երկիրը

16. վարչատարածքային միավորը

17. համայնքը (վարչական շրջանը)

18. բնակավայրը, փողոցը, տունը (շենքը), բնակարանը

19. հեռախոսահամարը

20. բջջային հեռախոսահամարը

21. էլեկտրոնային փոստի հասցեն

Դ. ՈՐՈՇՈՒՄԸ

22. մասնակցի որոշումը կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ

22.1. ստանալ (վերականգնել) տեղեկատվությունը

22.2. դադարեցնել տեղեկատվության ստացումը

23. ամսաթիվը

24. մասնակցի ստորագրությունը

25. լիազորված անձի անունը, ազգանունը

26. լիազորված անձի ստորագրությունը

Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ

ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է):

2. «2. անունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:

3. «3. ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:

4. «4. ծննդյան ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, 01/01/1990:

5. «5. սեռը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, իգական՝ Ի, արական՝ Ա:

6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը:

7. «7. անձը հաստատող փաստաթղթի համարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված` անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը:

8. «8. քաղաքացիությունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»:

9. «9. կենսական շահերի կենտրոնը» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը):

10. «10. անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական հաշվառման համարը:

11. «11. ՀՎՀՀ-ն» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը:

12. «12. ստացման եղանակը» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը):

13. «13. լեզուն» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1. հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը:

14. «14. փոստային ինդեքսը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը:

15. «15. երկիրը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը:

16. «16. վարչատարածքային միավորը» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևանի քաղաքային համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը):

17. «17. համայնքը (վարչական շրջանը)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևանի քաղաքային համայնքի դեպքում` վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը:

18. «18. բնակավայրը, փողոցը, տունը (շենքը), բնակարանը» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը:

19. «19. հեռախոսահամարը» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ:

20. «20. բջջային հեռախոսահամարը» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ:

21. «21. էլեկտրոնային փոստի հասցեն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը:

22. «22. մասնակցի որոշումը կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ» դաշտում մասնակցի կողմից որոշում ընդունվելու համար կատարվում է ձախից V-աձև նշում, ընդ որում:

23. «22.1. ստանալ (վերականգնել) տեղեկատվությունը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է ստանալ իր կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների մասին տեղեկատվությունը կամ վերականգնել ստացումը, եթե նախկինում դադարեցրել է ստացումը: Այս դեպքում աղյուսակի «Բ» և «Գ» դաշտերը պարտադիր լրացվում են:

24. «22.2. դադարեցնել տեղեկատվության ստացումը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է դադարեցնել տեղեկատվության ստացումը: Այս դեպքում աղյուսակի «Բ» և «Գ» դաշտերը չեն լրացվում:

25. «23. ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով), մասնավորապես, 01/01/2014:

26. «24. մասնակցի ստորագրությունը» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը ներկայացվում է մասնակցի կողմից անմիջականորեն (ոչ լիազորված անձի միջոցով), ընդ որում, թղթային ձևով:

27. «25. լիազորված անձի անունը, ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում են մասնակցի լիազորած անձի անունը և ազգանունը, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին՝ լիազորված անձի կողմից:

28. «26. լիազորված անձի ստորագրությունը» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը ներկայացվում է թղթային ձևով՝ լիազորված անձի միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել