Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նոյեմբերի 13-ին նոր հրաման է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչել «Հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» և «Արտոնագրի ձևը, արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» հրամանները:
Հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: