Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Կամսար Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր բնակարանում տեղադրված համակարգչի միջոցով համացանցային հասանելիություն ստանալով, 2012թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում «Վկոնտակտե.ru» սոցիալական կայքի իր ստեղծած «Կամ Կամիկ» անվամբ անհատական էջում տեղադրել և ցուցադրել պոռնոգրաֆիկ բնույթի տեսահոլովակներ և իր անհատական էջ այցելող անձանց հաղորդակից դարձնելու միջոցով տարածել է դրանք:
Բացի այդ, Կամսարը նույն ժամանակահատվածում «Վկոնտակտե.ru» սոցիալական կայքի իր ստեղծած «Կամ Կամիկ» անվանմամբ անհատական էջում տեղադրել է համացանցից ներբեռնված թվով հինգ մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ, դրանք ներկայացրել իր անհատական էջ այցելող անձանց:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net