Նավթամթերքի իրացմամբ զբաղվող ընկերությունը տուգանվել է

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 176 հասցեում գործող՝ նավթամթերքի իրացմամբ զբաղվող, «ԶՄՐՈՒԽՏԵ ԼԱԳՈՒՆԱ» ՍՊԸ-ում շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ նավթամթերքի իրացման համար օգտագործվող չափիչ սարքավորումները ստուգաչափված չեն: Տնտեսվարողի նկատմամբ՝ հայտնաբերված խախտման համար, կիրառվել է վարչական տույժ՝ օրենքով սահմանված կարգով: Ստուգման արդյունքում՝ հայտնաբերված խախտումը տնտեսվարողի կողմից վերացվել է:

Այս մասին հայտնում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել