Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ տեսչական մարմնի կառուցվածքում՝
1) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն անվանափոխվում է իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.
2) Գոգավան-Պրիվոլնի սահմանային հսկիչ կետն անվանափոխվում է Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային հսկիչ կետ տարածքային ստորաբաժանման.
3) ստեղծվում է որակի ապահովման վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
4) ստեղծվում է արագ արձագանքման բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում:
3. Տեսչական մարմնի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
1) անասնաբուժության տեսչությունը վերակազմավորվում է անասնաբուժության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.
2) բուսասանիտարիայի տեսչությունը վերակազմավորվում է բուսասանիտարիայի վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.
3) սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունը վերակազմավորվում է սննդամթերքի անվտանգության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.
4) միջազգային համագործակցության վարչությունը վերակազմավորվում է միջազգային համագործակցության բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.
5) տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչությունը բաժանվում է՝ ստեղծելով ռիսկի գնահատման (կառավարման) և վերլուծությունների վարչություն և էլեկտրոնային կառավարման և սպասարկման բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
6) իրավաբանական վարչությունը և ընդհանուր բաժինը միաձուլվում են` ստեղծելով իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ.
7) սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժինը և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման բաժինը միաձուլվում են` ստեղծելով սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
8) Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը և Այրումի սահմանային հսկիչ կետը միաձուլվում են` ստեղծելով Այրում-Բագրատաշեն սահմանային հսկիչ կետ տարածքային ստորաբաժանում.
9) Բավրայի սահմանային հսկիչ կետը և Գյումրու սահմանային հսկիչ կետը միաձուլվում են` ստեղծելով Բավրա-Գյումրի սահմանային հսկիչ կետ տարածքային ստորաբաժանում.
10) Երևանի սահմանային հսկիչ կետը և «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետը միաձուլվում են` ստեղծելով Երևան-«Զվարթնոց» օդանավակայան սահմանային հսկիչ կետ տարածքային ստորաբաժանում.
11) դադարեցվում է կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչության, ֆինանսատնտեսական վարչության, ներքին անվտանգության և աուդիտի վարչության, անձնակազմի կառավարման բաժնի, նյութատեխնիկական ապահովման և գնումների բաժնի, տարածքային մարմին հանդիսացող Մարգարա սահմանային հսկիչ կետի գործունեությունը։
4. Տեսչական մարմնի ղեկավարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը ներկայացնել տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության անվանացանկը և պաշտոնների անձնագրերը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում տեսչական մարմնի կառավարման խորհրդի հավանությանը ներկայացնել տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը և անվանացանկը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեսչական մարմնին ամրակցվող գույքի ցանկը»:

Հավելվածը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել