Երևանի ավագանին գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշում կընդունի

Երևանի ավագանին դեկտեմբերի 25-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին։

Մասնավորապես Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների մասով, իսկ դրանց բացակայության դեպքում Երևան քաղաքում գտնվող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են (այդ թվում` փաստացի) ներքոնշյալ անձիք, կսահմանեվի գույքահարկի գծով արտոնություն՝ ազատելով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ գույքահարկի գծով առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից:

Գույքահարկի գծով արտոնությունները կկիրառվի հետևյալ քաղաքացիների խմբերի նկատմամբ.

1) Հայրենական մեծ պատերազմի վետերաններ,

2) Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,

3) Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:

Նշվում է նաև, որ գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության դեպքում, սույն որոշումը տարածվում է այդ շինություններից մեկի նկատմամբ` ըստ գույքահարկի արտոնություն ստացած անձի ցանկության: Իսկ այն անձինք, ովքեր կհրաժարվեն սույն որոշմամբ սահմանված գույքահարկի գծով արտոնություններից, այդ մասին Երևանի քաղաքապետին գրավոր հայտնելու դեպքում արտոնությունները կճանաչվեն չսահմանված:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների առաջին և երկրորդ խմբի զինհաշմանդամներին` Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների մասով, իսկ դրանց բացակայության դեպքում Երևան քաղաքում գտնվող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են (այդ թվում` փաստացի) որոշման 2-րդ կետում նշված անձինք, սահմանել գույքահարկի գծով արտոնություն՝ ազատելով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ գույքահարկի գծով առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից:

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ` Երևան քաղաքի ավագանին 12.04.2010թ. համար 83-Ա որոշմամբ վերոնշված անձանց Երևան քաղաքում հաշվառված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների մասով տրամադրել է արտոնություն` 19․474․677 դրամ, 24.10.2011թ. համար 319-Ն որոշմամբ` 5․725․870 դրամ, 25.12.2012թ. համար 582-Ա որոշմամբ` 5.082.927 դրամ, 10.12.2013թ. համար 87-Ա որոշմամբ` 5․500․000 դրամ, 26.11.2014թ. համար251-Ա որոշմամ 5․900․000 դրամ, 23.12.2015թ. համար 433-Ա որոշմամբ 4000000, 21.12.2016թ. համար 635-Ա որոշմամբ` 4․000․000
դրամ, 26.12.2017թ. համար 96-Ա որոշմամբ` 3․500․000 դրամ և 19.03.2019թ. համար 70-Ա որոշմամբ՝ 3․500․000 գումարների չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, մոտ 3․650․000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով 657 հոգու համար:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել