Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 19-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից բերման են ենթարկել 59-ամյա Արտաշես Մ.-ին, որը դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: