Երկրաշարժ՝ Ադրբեջանում. Ստեփանակերտում այն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ

Դեկտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել