ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը հայտարարում է Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրով նախատեսված Աշխատասենյակից՝ 2020 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում օգտվելու համար հայտեր ներկայացնելու ժամանակահատված:
Աշխատասենյակից օգտվելու հայտերն ընդունվում են 2019 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում: Հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով (ստորագրված և սկանավորված տարբերակով)։
Ծրագրով սահմանված պահանջներին համապատասխանող հավակնորդները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում 2019 թվականի դեկտեմբերի 26-ին։
Ծանուցում
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի իրականացումն ուղղված է Երիտասարդ փաստաբանների մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին աջակցելուն, որը ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի նպատականերից մեկն է:
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կողմից ընտրված փաստաբանները հնարավորություն կստանան իրենց աշխատանքային գործունեությունն իրակայանցնել ք. Երևան, Զաքիյան 2, 2-րդ հարկ, թիվ 9 սենյակ հասցեում գտնվող աշխտասենյակում, որը տրամադրվելու է անվճար: Միևնույն ժամանակ, հասարակությանն անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով, Աշխատասենյակն օգտագործելու ժամակահատվածում, յուրաքանչյուր Շահառու կիսամյակի ընթացքում պետք է Հանրային պաշտպանի գրասենյակի առաջարկով անվճար իրավաբանական օգնություն տրամադրի քաղաքացիներին՝ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կողմից հաստատված ընթացակարգով սահմանված կարգով և քանակով:
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 07.06.2017թ. թիվ 148-Լ որոշմամբ հաստատված Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրից և ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի 21.06.2017թ. թիվ 1-Լ որոշմամբ հաստատված Աշխատասենյակից օգտվելու ընթացակարգից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 11.11.2013թ. թիվ 39-Լ որոշմամբ և որի գլխավոր նպատակներից է Երիտասարդ փաստաբանների մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին աջակցելը, Երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրների վերհանումը և դրանց լուծման նպատակով ծրագրերի իրականացումը:
Այստեղ կարող եք բեռնել Աշխատասենյակից օգտվելու համար հայտի ձևը։