«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը տեղեկացնում է, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին: