Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նախատեսվում է, որ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրումը իրականացնող անձանց կողմից Քիմբերլի գործընթացի հավաստագրման սխեմայով նախատեսված և լիազոր մարմնի հրամանով սահմանված պահանջները խախտելու դեպքում նշված անձանց համար կկիրառվեն 10 տոկոսի չափով պատասխանատվության միջոցներ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտի ստեղծմամբ։