Բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն 2015 թ-ին հրդեհից տուժած 7 ընտանիքի

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է լուծել  2015 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքում տեղի ունեցած Էներգետիկների 3-րդ փողոցի 5 բազմաբնակարան տնակի հրդեհից տուժած քաղաքացիներին բնակարանային խնդիրը: Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել են տնակի 7 ընտանիքի բնակարաները: Հիմնավորման համաձայն՝ բնակիչները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և մեծամասամբ բնակվել են վարձով՝ մարզպետարանի և համայնքապետարանի տրամադրած միջոցներով: Որոշմամբ նախատեսվում է բնակարանների գնման վկայագրեր տրամադրել այդ ընտանիքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել