Գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի հանձնարարականից: Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման, պետության կայունության, առաջընթացի և ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների ներդրած ավանդի գնահատման արժևորմամբ Օրինագծով առաջարկվում է սահմանել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում: Այդ մեդալով պարգևատրվել է 9 ծնող:
Օրենքի նախագծի ընդունումից հետո տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազ. դրամ` 9 ընտանիքի տրամադրելու համար: