Ավարտվել է «Ակտիվ քաղաքացի» նախագծի՝ 2019 թ.-ին քաղաքացիների կողմից առաջարկների ընդունումը, հրապարակումը և դրանց օգտին քվեարկության արդյունքների ամփոփումը:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնակիցների կողմից ընդհանուր ստացվել է 740 առաջարկ, որոնցից «Ակտիվ քաղաքացի» կայքի կանոններին համապատասխանել և հրապարակվել է 204 առաջարկը: Առաջարկները և դրանց ամբողջական պարունակությունները հասանելի են «Ատիվ քաղաքացի» պաշտոնական հարթակի (https://activecitizen.yerevan.am) «Առաջարկներ» բաժնում:
Հարթակում մեկնարկից մինչ քվեարկության ավարտը գրանցվել է 8933 քաղաքացի, թողնվել է 858 մեկնաբանություն, նաև 15582 հավանում՝ 6500 քվեարկողներից:
Հիմք ընդունելով «Ակտիվ քաղաքացի» նածագծի 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր բյուջեն, նախագծի կանոնները, համաձայն որոնց յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը, և քաղաքացիների հավանությունները, հանձնաժողովի կողմից իրականացման համար ընդգրկվել են ամենաշատ հավանումներ ստացված 17 առաջարկները` ընդհանուր բյուջեի միջոցների բաշխմանը հիմունքներով:
Իրականացվելիք առաջարկների ցանկը ներկայացված է ստորև․
N1 // «Հ․ Օշականի անվ․ N 172 դպրոցի բակային տարածքը դարձնել ապահով և փոխել պատուհանները»` http://bit.ly/activecitizen2019_n1
N2 // «Վերականգնենք «Կարմիր բլուր»-ը»` http://bit.ly/activecirizen2019_n2
N3 // «Մարզական կենտրոն Հաղթանակ թաղամասում» | http://bit.ly/activecitizen2019_n3
N4 // «Լեդ լուսավորություն Հաղթանակ թաղամասում»` http://bit.ly/activecitizen2019_4
N5 // «#Իմքայլը հանուն Խարբերդի»` http://bit.ly/activecitizne2019_n5
N6 // «Տաղավարի հարակից տարածքի բարեկարգում և մարզասարքերի տեղադրում»` http://bit.ly/activecitizen2019_n6
N7 // «Խաղահրապարակի ստեղծում»` http://bit.ly/activecitizen2019_n7
N8 // «Սկեյթ Այգի (Skate Park)»` http://bit.ly/activecitizen2019_n8
N9 // «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. Այգի»` http://bit.ly/activecitizen2019_n9
N10 // «Սարյան պուրակի բարեկարգում»` http://bit.ly/activecitizen2019_n10
N11 // «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. Խաղադաշտ»` http://bit.ly/activecitizen2019_n11
N12 // «Մանեքեններ անցուղիներին»` http://bit.ly/activecitizen2019_n12
N13 // «Հերոսների ծառուղի»` http://bit.ly/activecitizen2019_n13
N14 // «Վիրտուալ իրականության տաղավար Երևան քաղաքի թանգարանում»՝ http://bit.ly/activecitizen2019_n14
N15 // «Արևային տաղավար»՝ http://bit.ly/activecitizen2019_n15
N16 // «Ամենագեղեցիկ դիտահորերը և փողոցի հետիոտնային անցումները Երևանում»՝ http://bit.ly/activecitizen2019_n16
N17 // «Երգող նստարաններ»՝ http://bit.ly/activecitizen2019_n17
Եթե տվյալ առաջարկների նախահաշվարկային փաստաթղթերի կազմման ընթացքում և/կամ առաջարկների իրականացումից հետո ի հայտ գա որոշակի գումարի տնտեսում, որ իր հերթին կբավարարի հաջորդ ամենաշատ հավանումներ ստացած առաջարկի իրականացմանը, տվյալ գումարը կուղղորդի հաջորդ առաջարկ(-ներ)ին՝ հաջորդականորեն:
Ամենաշատ հավանություն ստացած առաջին 17 առաջարկների իրականացման համար նախատեսում է, տվյալ պահից սկսած կազմել նախագծանախահաշվարկային առաջադրանքներ՝ հետագայում բաց մրցույթ հայտարարելու նպատակով:
Առաջարկների իրականացումը նախատեսվում է կատարել 2020 թ.-ի ընթացքում: