Դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի կրումից․ Թամարա Բաղդասարյան

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է փաստաբան Թամարա Բաղդասարյանի բողոքը և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Մ․ Պողոսյանին պայմանական վաղաժամկետ ազատել պատժի կրումից։

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Թամարա Բաղդասարյանը։ «Պաշտպանյալս անհապաղ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»,-նշեց նա:

Հավելենք, որ Մ․Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ ծառայելով ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատում որպես զորահավաքային բաժանմունքի պահեստազորի զինվորների և սերժանտների հաշվառման, ամրագրման և ախտորոշման գծով սպա, հանդիսանալով պաշտոնատար անձ, Ա․Խ․-ին համոզելու եղանակով դրդել է իր միջոցով առաձնապես խաշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձանց, որի արդյունքում Ա․Խ․-ից մաս-մաս անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլոին 707 հազար դրամին համարժեք 10․000 ԱՄՆ դոլար։

2019 թվականի փետրվարի 2-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի վճռով նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցակցությամն կաշառք տալու փորձը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանցագործությունների կատարման համար:

Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում՝ 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Պատժի սկիզբը հաշվվել է փաստացի անազատության մեջ գտնվելու պահից` 2017 թվականի ապրիլի 26-ից:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել