Պաշտպանից օգտվելու իրավունքը (ե՞րբ է պաշտպանի մասնակցությունը պարտադիր)

Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերըև նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

 

Կասկածյալն ու մեղադրյալը ունեն պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը նրանց հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը:

 

Կասկածյալն ու մեղադրյալը իրավունք ունեն՝ մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն, առանձին, կոնֆիդենցիալ, անարգել տեսակցել իրենց պաշտպանի հետ՝ առանց տեսակցությունների թվիև տևողության սահմանափակման, հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ:

 

Երբ կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է սրված հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում, չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին, հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է, մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է, կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ,և նրանցից մեկը պաշտպան ունի, քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով արգելված արարքի կատարում անմեղսունակության վիճակում, ինչպես նաև կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է, պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել